ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՁԵՌՆԱՐԿ 

SINGCALL APE6900 ԺԱՄԱՑՈՒՅՑ-ԸՆԴՈՒՆԻՉ

 

ՑԱՆԿ

I. Ապրանքի նկարագիր

II. Էկրան

III. Տեխնիկական բնութագիր

IV. Օգտագործման ուղեցույց

  1. Սարքը միացնելը/անջատելը
  2. Համարի գրանցում
  3. Կանչված համարը էկրանից հեռացնելը
  4. Վիբրացիայի տևողության կարգավորում
  5. Կանչված համարը էկրանին ցույց տալու տևողության կարգավորում
  6. Գրանցված համարները ջնջելը
  7. Կարգավորումների զրոյացում
  8. Ժամի և ամսաթվի կարգավորում
  9. Համարների ցուցադրման ձևաչափի կարգավորում
  10. Ծածկագրի կիրառում
  11. Զարթուցիչի կարգավորում
  12. Զարթուցիչը ակտիվացնելը և ապաակտիվացնելը
  13. Տվյալների ներբեռնման ֆունկցիա
  14. Ուշադրություն
  15. Հաճախ տրվող հարցեր

V. Ուշադրություն

VI. Հաճախ տրվող հարցեր

 

I. Ապրանքի նկարագիր

APE6900 ժամացույց-ընդունիչը պատկանում է շարժական ընդունիչների հինգերորդ սերնդին: Ջրակայունության աստիճանը IPX7 է: Այս ընդունիչը կարող է օգտագործվել «Singcall» ապրանքանիշի բոլոր կանչի կոճակների հետ: Այն նաև հնարավորություն ունի տվյալներ վերբեռնելու և ներբեռնելու համակարգչի միջոցով (համապատասխան սարքերի և ծրագրային բազայի առկայության դեպքում):

Հիմնական հատկանիշներ

  1. Ջրակայուն է, և ջրակայունության աստիճանը IPX7 է (այն կարող է դրվել մեկ մետր խորությամբ ջրում և նման պայմաններում աշխատել 30 րոպե):
  2. Ունի օրացույց, ժամացույց, ինչպես նաև զարթուցիչի ֆունկցիա:
  3. Արագ ջնջման ֆունկցիայի միջոցով կարող է ջնջել մեկ գրանցված համար կամ բոլոր գրանցված համարները միասին:
  4. Համակարգչի միջոցով տվյալների ներբեռնումը համարների գրանցումը դարձնում է ավելի հեշտ և արագ:
  5. Կարող է վերալիցքավորվել, ինչը վերացնում է մարտկոցները հաճախակի փոխարինելու անհարմարությունը: Սպասման ռեժիմում մարտկոցը կարող է սարքը սնուցել մոտ հինգ օր:
  6. Ունի ծածկագրի կիրառման ֆունկցիա, ինչը պաշտպանում է ծրագրավորված տվյալների հնարավոր կորստից՝ սխալ օգտագործման դեպքում:

II. Էկրան

III. Տեխնիկական բնութագիր

  • Կոճակների քանակը` 2
  • Կոճակների դիմացկունությունը՝ մեկ միլիոն սեղմում
  • Ստացված կանչերի հիշվող քանակը՝ վերջին 10 համար
  • Էկրան՝ OLED մոնոխրոմ էկրան
  • Ցուցադրման եղանակը՝ երեք կամ հինգ նիշից կազմված թիվ/տառ
  • Մարտկոց՝ 3.7V լիթիումային մարտկոց
  • Մարտկոցի ծավալը՝ 150mAh
  • Արագություն՝ 1-15 վայրկյան
  • Ընդունման զգայունություն՝ -114dmb
  • Հաճախականություն՝ 433.92MHz
  • Կանչի կոճակների առավելագույն քանակ՝ 500
  • Ազդանշանման ռեժիմ՝ միայն վիբրացիա
  • Սպասման ռեժիմ՝ 5 օր
  • Կանչվող համարները էկրանից ջնջելու եղանակը՝ ձեռքով, ավտոմատ
  • Համարների ծրագրավորման ձևաչափը՝ բոլոր նիշերը կարող են մուտքագրվել թվերով (0-9) կամ անգլերեն տառերով (A-Z)

IV. Օգտագործման ուղեցույց

ա. Նախքան առաջին անգամ օգտագործելը ժամացույց-ընդունիչը լիցքավորեք

բ. Երբ վերալիցքավորիչի վրայի լույսը կարմիրից փոխվում է կանաչ, ժամացույց-ընդունիչը պատրաստ է օգտագործման

գ. Սպասման ռեժիմում OLED էկրանը ավտոմատ կերպով անջատվում է 5 վայրկյանից և միանում է ժամացույց-ընդունիչի կոճակները սեղմելու կամ կանչի կոճակից զանգ ստանալու դեպքում:

դ. Եթե F01, F04, F05, F07, F11 ֆունկցիաները հնարավոր չէ ծրագրավորել, ծանոթացեք սույն ձեռնարկի 10-րդ կետին («Ծածկագրի կիրառում»)` պարզելու թե արդյող ժամացույց-ընդունիչի համար ծածկագիր կիրառված է, թե՞ ոչ (գործարանային վիճակում բոլոր ֆունկցիաները բաց են): Ծածկագրի հարցը լուծելուց հետո բոլոր ֆունկցիաները կարող են ծրագրավորվել:

  1. Միացնելը/Անջատելը

1) Միացնելը — Անջատված վիճակում սեղմեք և 5 վայրկյան սեղմած վիճակում պահեք [ENT] կոճակը, և սարքը կմիանա:

2) Անջատելը — Միացված վիճակում սեղմեք և 5 վայրկյան սեղմած վիճակում պահեք [ENT] կոճակը, և սարքը կանջատվի:

  1. Համարի գրանցում

1) Սպասման ռեժիմում սեղմեք և 3 վայրկյան սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը, և էկրանին ցույց կտա “F01”

2) Կրկին սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին ցույց տա “001” կամ “001-01”: Կա համարների ցուցադրման երկու տարբերակ՝ 3 նիշից կազմված կամ 5 նիշից կազմված (Ձևաչափը ընտրելու համար ծանոթացեք սույն ձեռնարկի 9-րդ կետին):

3) Սեղմեք [ENT] թարթող նիշի նշանակությունը փոխելու համար և սեղմեք [FUN] նշիչի դիրքը փոխելու համար (յուրաքանչյուր նիշ կարող է լինել 0-9 կամ A-Z)

4) Ձեր նախընտրած համարը մուտքագրելուց հետո սեղմեք կանչի կոճակը, որից հետո ժամացույց-ընդունիչը վիբրացիա կարձակի, և համարը կսկսի թարթել. դա կնշանակի, որ տվյալ համարը հաջողությամբ գրանցված է:

5) Մեկից ավելի կանչի կոճակներ գրանցելու համար առաջին կանչի կոճակը գրանցելուց հետո կրկնեք 3)-4) քայլերը շարունակաբար:

6) Բոլոր կանչի կոճակները գրանցելուց հետո սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին ցույց տա “F01”

7) Այնուհետև սեղմեք և սեղմած վիճակում պահեք [ENT] կոճակը մինչև որ սարքը վերադառնա սպասման ռեժիմ: Գրանցումն ավարտված է:

※ Հատուկ խորհուրդներ

Սարքը կարող է գրանցել առավելագույնը 500 համար:

Եթե գրանցման ժամանակ համարը չի թարթում կամ սարքը վիբրացիա չի արձակում, նշանակում է, որ համարի գրանցումը չի հաջողվել: Դրա պատճառների մասին դուք կարող եք դատել էկրանի աջ եզրին հայտնվող թվերից.

1-ը նշանակում է, որ տվյալ համարը գրանցված չէ, բայց տվյալ կանչի կոճակը արդեն իսկ գրացված է այլ համարի տակ:

2-ը նշանակում է, որ տվյալ համարը արդեն իսկ գրանցված է մեկ այլ կանչի կոճակի համար:

3-ը նշանակում է, որ տվյալ կանչի կոճակը արդեն իսկ նույնությամբ գրանցված է տվյալ համարի տակ:

4-ը նշանակում է, որ ժամացույց-ընդունիչի գրանցումների քանակը հասել է իր սահմանագծին, այսինքն՝ արդեն իսկ գրանցված է 500 համար:

Եթե վերը նշված թվերից ոչ մեկը առկա չէ, նշանակում է, որ ժամացույց-ընդունիչը ազդակ չի ստանում:

Գրանցման համարը ընտրելուց հետո [ENT] կոճակը սեղմած պահելու դեպքում տվյալ համարը կջնջվի (եթե այդ համարը նախկինում գրանցվել է, այն ամբողջությամբ կթարթի մեկ անգամ, ինչը կնշանակի, որ տվյալ համարը հաջողությամբ ջնջվեց, այլապես, եթե համարը չի թարթում, նշանակում է, որ տվյալ համարը նախկինում գրանցված չի եղել)

  1. Կանչված համարը էկրանից հեռացնելը

Կանչված համարը ցուցադրվում է ժամացույց-ընդունիչի էկրանին (Հաջորդական ցուցադրման միջակայքը երկու վայրկյան է, ցուցադրվող համարների առավելագույն քանակը՝ տասը)

1) Սեղմեք և սեղմած պահեք [FUN] կոճակը որպեսզի էկրանից ջնջեք բոլոր կանչված համարները և սարքը վերադառնա սպասման ռեժիմ: Այս կերպ կարելի է ջնջել բոլոր կանչված համարները մեկ սեղմումով:

2) Կանչված համարներից որևէ մեկը ջնջելու համար բավական է մեկ անգամ կարճ սեղմել [ENT] կոճակը: Այս կերպ կարելի է մեկ սեղմումով էկրանից ջնջել այդ պահին երևացող համարը:

  1. Վիբրացիայի տևողության կարգավորում

1) Սպասման ռեժիմում սեղմեք և 3 վայրկյան սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը, և էկրանին ցույց կտա “F01”

2) Մեկ անգամ կարճ սեղմեք [ENT] կոճակը և ընտրեք “F02”

3) Սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին հայտնվի երկու նիշից բաղկացած ինչ որ թիվ (01-15): Այնուհետև սեղմեք [ENT] կոճակը՝ ընտրելով ձեզ համար ցանկալի տևողությունը (“01-15” նշանակում է 1-15 վայրկյան. 1 = 1 վայրկյան վիբրացիա, 15 = 15 վայրկյան վիբրացիա)

4) Սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին ցույց տա “F02”

5) Այնուհետև սեղմեք և սեղմած վիճակում պահեք [ENT] կոճակը մինչև որ սարքը վերդառնա սպասման ռեժիմ: Վիբրացիայի տևողությունը ընտրված է:

  1. Կանչված համարը էկրանին ցույց տալու տևողության կարգավորում

1) Սպասման ռեժիմում սեղմեք և 3 վայրկյան սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը, և էկրանին ցույց կտա “F01”

2) Երկու անգամ կարճ սեղմեք [ENT] կոճակը և ընտրեք “F03”

3) Սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին հայտնվի երկու նիշից բաղկացած ինչ-որ թիվ (00-99): Այնուհետև սեղմեք [ENT] կոճակը՝ ընտրելով ձեզ համար ցանկալի տևողությունը (“01-99” նշանակում է 1-99 վայրկյան. 1 = 1 վայրկյան, 99 = 99 վայրկյան, իսկ “00” նշանակում է, անսահմանափակ ժամանակ, այսինքն՝ կանչված համարը էկրանից կարող է ջնջվել միայն ձեռքով):

4) Սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին ցույց տա “F03”

5) Այնուհետև սեղմեք և սեղմած վիճակում պահեք [ENT] կոճակը մինչև որ սարքը վերդառնա սպասման ռեժիմ: Կանչված համարը էկրանին ցույց տալու տևողությունը ընտրված է:

  1. Գրանցված համարները ջնջելը

1) Սպասման ռեժիմում սեղմեք և 3 վայրկյան սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը, և էկրանին ցույց կտա “F01”

2) Երեք անգամ կարճ սեղմեք [ENT] կոճակը և ընտրեք “F04”

3) Սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին հայտնվի գրանցված ամենափոքր համարը:

4) [FUN] կոճակը շարունակաբար սեղմելու միջոցով ընտրեք այն համարը, որը դուք ցանկանում եք ջնջել, ապա սեմեք և սեղմած պահեք [ENT] կոճակը և տվյալ համարը կջնջվի: Ջնջելուց հետո էկրանին կհայտնվի հաջորդ գրանցված համարը:

5) Սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին ցույց տա “F04”

6) Այնուհետև սեղմեք և սեղմած վիճակում պահեք [ENT] կոճակը մինչև որ սարքը վերդառնա սպասման ռեժիմ: Դուք հաջողությամբ ջնջեցիք համարը:

  1. Կարգավորումների զրոյացում

1) Սպասման ռեժիմում սեղմեք և 3 վայրկյան սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը, և էկրանին ցույց կտա “F01”

2) Չորս անգամ կարճ սեղմեք [ENT] կոճակը և ընտրեք “F05”

3) Սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին հայտնվի “000”, այնուհետև սեղմեք և սեղմած պահեք [ENT] կոճակը 3 վայրկյան կարգավորումները զրոյացնելու համար: Էկրանին ցույց կտա “—”, որից հետո մի քանի վայրկյան անց նորից կդառնա “000”, ինչը նշանակում է, որ կարգավորումները հաջողությամբ զրոյացվել են:

4) Սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին ցույց տա “F05”

5) Այնուհետև սեղմեք և սեղմած վիճակում պահեք [ENT] կոճակը մինչև որ սարքը վերդառնա սպասման ռեժիմ: Բոլոր կարգավորումները զրոյացված են:

  1. Ժամի և ամսաթվի կարգավորում

1) Սպասման ռեժիմում սեղմեք և 3 վայրկյան սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը, և էկրանին ցույց կտա “F01”

2) Հինգ անգամ կարճ սեղմեք [ENT] կոճակը և ընտրեք “F06”

3) Սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին հայտնվեն ժամը և ամսաթիվը. օրինակ՝ “08:10  16/05/25” (ժամ, րոպե, տարի, ամիս, օր)

4) Սեղմեք [ENT] թարթող նիշի նշանակությունը փոխելու համար և սեղմեք [FUN] նշիչի դիրքը փոխելու համար

4) Սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին ցույց տա “F06”

5) Այնուհետև սեղմեք և սեղմած վիճակում պահեք [ENT] կոճակը մինչև որ սարքը վերդառնա սպասման ռեժիմ: Ժամը և ամսաթիվը հաջողությամբ կարգավորված են:

 

※ Եթե մարտկոցի էներգիան ամբողջապես սպառվում է, ժամը և ամսաթիվը զրոյանում են: Վերալիցքավորելուց հետո, անհրաժեշտ է ժամը և ամսաթիվը նորից կարգավորել:

  1. Համարների ցուցադրման ձևաչափի կարգավորում

1) Սպասման ռեժիմում սեղմեք և 3 վայրկյան սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը, և էկրանին ցույց կտա “F01”

2) Վեց անգամ կարճ սեղմեք [ENT] կոճակը և ընտրեք “F07”

3) Սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին հայտնվի “00” կամ “01”:

“00”-ն նշանակում է համարների ցուցադրման ձևաչափը “XXX” է (գործարանային կարգավորումը այդպես է)

“01”-ը նշանակում է համարների ցուցադրման ձևաչափը “XXX-XX” է (սա կիրառելի չէ բազմաֆունկցիոնալ կանչի կոճակների դեպքում)

Ձևաչափը փոխելու համար կարճ սեղմեք [ENT] կոճակը:

4) Սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին ցույց տա “F07”

5) Այնուհետև սեղմեք և սեղմած վիճակում պահեք [ENT] կոճակը մինչև որ սարքը վերդառնա սպասման ռեժիմ: Համարների ցուցադրման ձևաչափը ընտրված է:

  1. Ծածկագրի կիրառում

1) Սպասման ռեժիմում սեղմեք և 3 վայրկյան սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը, և էկրանին ցույց կտա “F01”

2) Յոթ անգամ կարճ սեղմեք [ENT] կոճակը և ընտրեք “F08”

3) Սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին հայտնվի երեք նիշից բաղկացած թիվ:

4) Սեղմեք [ENT] թարթող նիշի նշանակությունը փոխելու համար և սեղմեք [FUN] նշիչի դիրքը փոխելու համար (Գործարանային ծածկագիրը “181” է: Սարքը թույլ է տալիս իր բոլոր ֆունկցիաները կարգավորել միայն այն դեպքում, երբ ծածկագիրը “181” է)։

Խորհուրդ է տրվում բոլոր կարգավորումները ավարտելուց հետո 181-ը փոխարինել ցանկացած այլ թվով, ինչը ձեզ ապահովագրում է սխալ օգտագործման հետևանքով ծրագրավորված տվյալները կամ կարգավորումները կորցնելուց (երբ ծածկագիրը 181 չէ, որոշ երկրորդական ֆունկցիաներ դեռևս հնարավոր է կարգավորել. Օրինակ կանչված համարը էկրանից ջնելը, ինպես նաև F02, F03, F06, F08, F09, F10 ֆունկցիաները, սակայն կարևորագույն ֆունկցիաների մեջ հնարավոր չէ փոփոխություն կատարել. դրանք են F01, F04, F05, F07, F11:

5) Սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին ցույց տա “F08”

6) Այնուհետև սեղմեք և սեղմած վիճակում պահեք [ENT] կոճակը մինչև որ սարքը վերդառնա սպասման ռեժիմ: Ծածկագրի կարգավորումը կատարված է:

  1. Զարթուցիչի կարգավորում

1) Սպասման ռեժիմում սեղմեք և 3 վայրկյան սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը, և էկրանին ցույց կտա “F09”

2) Ութ անգամ կարճ սեղմեք [ENT] կոճակը և ընտրեք “F09”

3) Սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին հայտնվի “1 XX:XX” կամ “2 XX:XX” (1-ը և 2-ը հիշեցման հաջորդական համարներն են, XX:XX-ը՝ ժամը և րոպեն):

4) Սեղմեք [ENT] թարթող նիշի նշանակությունը փոխելու համար և սեղմեք [FUN] նշիչի դիրքը փոխելու համար:

5) Սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին ցույց տա “F09”

6) Այնուհետև սեղմեք և սեղմած վիճակում պահեք [ENT] կոճակը մինչև որ սարքը վերդառնա սպասման ռեժիմ: Զարթուցիչը կարգավորված է: Այնուհետև ակտիվացրեք կամ ապաակտիվացրեք զարթուցիչը:

  1. Զարթուցիչը ակտիվացնելը և ապաակտիվացնելը

1) Սպասման ռեժիմում սեղմեք և 3 վայրկյան սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը, և էկրանին ցույց կտա “F01”

2) Ինը անգամ կարճ սեղմեք [ENT] կոճակը և ընտրեք “F10”

3) Սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին հայտնվի “1: OFF (ON)” կամ “2: OFF (ON)” (1-ը և 2-ը հիշեցման հաջորդական համարներն են, “ON”-ը ակտիվացնելն է, իսկ “OFF”-ը՝ ապաակտիվացնելը)

4) Սեղմեք [ENT] թարթող նիշի նշանակությունը փոխելու համար և սեղմեք [FUN] նշիչի դիրքը փոխելու համար:

5) Սեղմեք և սեղմած վիճակում պահեք [FUN] կոճակը մինչև որ էկրանին ցույց տա “F10”

6) Այնուհետև սեղմեք և սեղմած վիճակում պահեք [ENT] կոճակը մինչև որ սարքը վերդառնա սպասման ռեժիմ: Զարթուցիչի կարգավիճակը ընտրված է:

Նշումներ. Երբ զարթուցիչը միանում է,
ա) զանգի տեսակը վիբրացիան է
բ) զանգի տևողությունը նույնն է ինչ նախատեսված է “F02”-ով
գ) զանգի ժամանակ զարթուցիչի ցուցիչը թարթում է (եթե այդ պահին սարքը զանգ է ստանում կանչի կոճակից, էկրանին երևում է կանչի կոճակի համարը),
դ) զարթուցիչի զանգը ընդհատելու համար սեղմեք և մեկ վայրկյան սեղմած պահեք [FUN] կոճակը:

  1. Տվյալների ներբեռնման ֆունկցիա

(F11) Տե՛ս «Singcall»-ի տվյալների ներբեռնման ծրագրի ձեռնարկը

V. Ուշադրություն

  1. Երբ սարքը երկար ժամանակ չի օգտագործվում, խորհուրդ է տրվում մարտկոցները լիցքավորել երկու ամիսը մեկ անգամ, որպեսզի մարտկոցները չփչանան: Լիցքավորեք ժամացույց-ընդունիչը նախքան այն ցույց է տալիս, որ մարտկոցի լիցքը սպառման եզրին է (Low battery). դա հնարավորություն կտա երկարաձգել մարտկոցի կյանքը: Սարքը կարող է անջատվել ավտոմատ կերպով, երբ մարտկոցի լիցքը ցածր է:
  2. Խնդրում ենք օգտագործել մեր օրիգինալ մասերը, հատկապես մարտկոցը և վերալիցքավորիչը:
  3. Միայն սպասման ռեժիմում են բոլոր ֆունկցիաները գտնվում աշխատանքային վիճակում:
  4. Եթե դուք հայտնաբերում եք անսովոր խնդիրներ, անմիջապես կապ հաստատեք մեր անձնակազմի հետ: Ինքներդ մի քանդեք սարքերը, որպեսզի անհարկի խնդիրներ չառաջանան:

VI. Հաճախ տրվող հարցեր

  1. Հարց — Սեղմում եմ [FUN], [ENT] կոճակները, բայց ժամացույց-ընդունիչը ոչ մի կերպ չի արձագանքում:
    Պատճառ — Ժամացույցը անջատված է կամ մարտկոցը լիցքաթափված է:
    Պատասխան – Սեղմեք և սեղմած պահեք [ENT] կոճակը 5 վայրկյան, որպեսզի այն միանա, կամ վերալիցքավորեք այն:
    (Եթե մարտկոցը ամբողջապես լիցքաթափվի, ժամը կզրոյանա․ հարկ կլինի նորից ժամը կարգավորել վերալիցքավորումից հետո, ուստի խորհուրդ է տրվում ժամացույց-ընդունիչը վերալիցքավորել, երբ մարտկոցի ցուցիչը մեկ խորանարդիկ է ցույց տալիս:)
  1. Հարց — Ժամացույց-ընդունիչը չի լիցքավորվում:
    Պատճառ – Վերալիցքավորիչը ժամացույց-ընդունիչին լավ միացված չէ:
    Պատասխան – Միացրեք այն նորից և համոզվեք, որ մարտկոցի ցուցիչը միացնելու պահին թարթում է:
  1. Հարց — F01, F04, F05, F07, F11 ֆունկցիաները հնարավոր չէ փոփոխել, մինչդեռ կանչված համարը էկրանից ջնելը, ինպես նաև F02, F03, F06, F08, F09, F10 ֆունկցիաների փոփոխությւնները հնարավոր են:
    Պատճառ – Ժամացույց-ընդունիչի համար ծածկագիր է կիրառված
    Պատասխան – Ծածկագիրը հանելու համար տե՛ս սույն ձեռնարկի 10-րդ կետը (“Ծածկագրի կիրառումը”):
  1. Հարց – ՍԵղմում եմ կանչի կոճակը, սակայն ժամացույց-ընդունիչը զանգ չի ստանում:
    Պատճառ – Կանչի կոճակի ծրագրավորումը չի հաջողվել:
    Պատասխան – Կարդացեք սույն ձեռնարի 2-րդ կետը (“Համարի գրանցում”), կամ դիտեք համարի գրանցման տեսանյութը մեր կայքի համապատասխան բաժնում: Տեսանյութի հղումը՝ xxxxxxxx

 

Ուշադրություն.

Եթե գրանցման ժամանակ համարը չի թարթում կամ սարքը վիբրացիա չի արձակում, նշանակում է, որ համարի գրանցումը չի հաջողվել: Դրա պատճառների մասին դուք կարող եք դատել էկրանի աջ եզրին հայտնվող թվերից.

1-ը նշանակում է, որ տվյալ համարը գրանցված չէ, բայց տվյալ կանչի կոճակը արդեն իսկ գրացված է այլ համարի տակ: 2-ը նշանակում է, որ տվյալ համարը արդեն իսկ գրանցված է մեկ այլ կանչի կոճակի համար: 3-ը նշանակում է, որ տվյալ կանչի կոճակը արդեն իսկ նույնությամբ գրանցված է տվյալ համարի տակ: 4-ը նշանակում է, որ ժամացույց-ընդունիչի գրանցումների քանակը հասել է իր սահմանագծին, այսինքն՝ արդեն իսկ գրանցված է 500 համար: Եթե վերը նշված թվերից ոչ մեկը առկա չէ, նշանակում է, որ ժամացույց-ընդունիչը ազդակ չի ստանում: