Նկարագիր
APE6900 ժամացույց-ընդունիչը պատկանում է շարժական ընդունիչների հինգերորդ սերնդին: Ջրակայունության աստիճանը IPX7 է: Այս ընդունիչը կարող է օգտագործվել «Singcall» ապրանքանիշի բոլոր կանչի կոճակների հետ: Այն նաև հնարավորություն ունի տվյալներ վերբեռնելու և ներբեռնելու համակարգչի միջոցով (համապատասխան սարքերի և ծրագրային բազայի առկայության դեպքում):
Հիմնական հատկանիշներ
- Ջրակայուն է, և ջրակայունության աստիճանը IPX7 է (այն կարող է դրվել մեկ մետր խորությամբ ջրում և նման պայմաններում աշխատել 30 րոպե):
- Ունի օրացույց, ժամացույց, ինչպես նաև զարթուցիչի ֆունկցիա:
- Արագ ջնջման ֆունկցիայի միջոցով կարող է ջնջել մեկ գրանցված համար կամ բոլոր գրանցված համարները միասին:
- Համակարգչի միջոցով տվյալների ներբեռնումը համարների գրանցումը դարձնում է ավելի հեշտ և արագ:
- Կարող է վերալիցքավորվել, ինչը վերացնում է մարտկոցները հաճախակի փոխարինելու անհարմարությունը: Սպասման ռեժիմում մարտկոցը կարող է սարքը սնուցել մոտ հինգ օր:
- Ունի ծածկագրի կիրառման ֆունկցիա, ինչը պաշտպանում է ծրագրավորված տվյալների հնարավոր կորստից՝ սխալ օգտագործման դեպքում:
Տեխնիկական բնութագիր
- Կոճակների քանակը` 2
- Կոճակների դիմացկունությունը՝ մեկ միլիոն սեղմում
- Ստացված կանչերի հիշվող քանակը՝ վերջին 10 համար
- Էկրան՝ OLED մոնոխրոմ էկրան
- Ցուցադրման եղանակը՝ երեք կամ հինգ նիշից կազմված թիվ/տառ
- Մարտկոց՝ 3.7V լիթիումային մարտկոց
- Մարտկոցի ծավալը՝ 150mAh
- Արագություն՝ 1-15 վայրկյան
- Ընդունման զգայունություն՝ -114dmb
- Հաճախականություն՝ 433.92MHz
- Կանչի կոճակների առավելագույն քանակ՝ 500
- Ազդանշանման ռեժիմ՝ միայն վիբրացիա
- Սպասման ռեժիմ՝ 5 օր
- Կանչվող համարները էկրանից ջնջելու եղանակը՝ ձեռքով, ավտոմատ
- Համարների ծրագրավորման ձևաչափը՝ բոլոր նիշերը կարող են մուտքագրվել թվերով (0-9) կամ անգլերեն տառերով (A-Z)